ՔՊ-ն այսօր կքննարկի կապված Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ կապված էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստից հետո ՔՊ խմբակցությունը փակ նիստում քննարկելու է Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը՝ կապված Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը օրեր առաջ վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին․ նախ կոշտ տոնով պահանջել էր իր կողքից հեռանալ, ապա հորդորել էր մաքրել շրթունքները: Ավելի ուշ նա հրաժարվել էր իր վարքի համար ներողություն խնդրել: Փոխարենը լրագրողները ստորագրահավաք էին սկսել ԱԺ-ում այս հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:
Նշենք, որ այս հարցով զեկուցողը կլինի «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը: