չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՔՊ-ն ասում է՝ մեզնից ի՞նչ եք ուզում, այնտեղ ռուսներն են, իրենք են պատասխանատու. Սեյրան Օհանյան

ՔՊ-ն ասում է՝ մեզնից ի՞նչ եք ուզում, այնտեղ ռուսներն են, իրենք են պատասխանատու. Սեյրան Օհանյան

ԱԺ խորհուրդը հերթական անգամ իր որոշմամբ բոյկոտեց այն առաջարկությունը, որ մենք էինք արել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարության իրենց ներկայացրած նախագծին, որին ԱԺ խորհրդում ՔՊ-ականները կողմ չեն քվեարկել:

Նշենք, որ ԱԺ-ում այս պահին քննարկվում է ՔՊ-ի ներկայացրած հայտարարության նախագիծը, իսկ ընդդիմության ներկայացրած նախագծի որոշ դրույթների վերաբերյալ ՔՊ-ականներն առարկություններ են ունեցել:

«Տարբերությունը մեկն է, մենք նշում ենք այն առկա խնդիրները, փաստերը՝ Արցախի ժողովրդի ինքթնորոշման գաղափարը, «Արցախի Հանրապետություն» արտահայտությունը եւ ՀՀ-ի հանձնառությունը տեր լինելու  Արցախի ժողովրդին: Իրենց տեքստում որեւէ նման բան չկա: Մենք գտնում ենք, որ այդպիսի տեքստով գնալ քննարկման սխալ է, դա անատամ հայտարարություն է: Իրենք ասում են՝ իրողությունը փաստել, քննադատել Ադրբեջանի գործողությունները եւ չխոսել Արցախի ինքնորոշման մասին, որ Ադրբեջանի այսպիսի գործողությունների ընթացքում անընդունելի է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Իրենք ասում են, որ այդպիսի տերմինաբանությունը կարող է մեզ վնասել , դրանից կարող է օգտվել միջազգային հանրությունը, օգտվել Ադրբեջանը եւ սադրանք՝ անել: Ես էլ ասում եմ, որ ծնկի եկած վիճակից ավելի ծնկի իջնելու վիճակից է Ադրբեջանն օգտվում եւ անընդհատ շարունակում ճնշումները: Միջազգային հանրությունն է խոսում Արցախի ինքնորոշման մասին»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նա նկատեց, որ այսօրվա իշխանությունն իր քայլերով ու հայտարարություններով ասում է, որ ձեռքները լվացել են Արցախից. «Ասում են՝ Ռուսաստանի խաղաղապահներ, դուք եք այնտեղ ապահովում անվտանգությունը, դուք էլ դա կատարեք: Մեզ ասում են՝ մեզնից ի՞նչ եք ուզում, այնտեղ ռուսներն են, իսկ մենք մեր հայտարարության մեջ ասում ենք՝  աջակցություն ցուցաբերելով Ռուսաստանին, խաղաղապահ ուժերին: Նրանց պետք է շնորհակալ լինել, աջակցել, սկզբունքներ ներկայացնելոր իրենք իրենց պարտականություններն ավելի լավ կատարեն: Իսկ իրենք ասում են՝ հորդորում ենք ռուսական խաղաղապահներին, որ իրենք կատարեն այդ խնդիրները»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը:

  • Կիսվել: