հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՔՊ-ն ամենաժողովրդավարական կուսակցությունն է, որը երբևէ գոյություն է ունեցել Հայաստանում. Արայիկ Հարությունյան

ՔՊ-ն ամենաժողովրդավարական կուսակցությունն է, որը երբևէ գոյություն է ունեցել Հայաստանում. Արայիկ Հարությունյան

ՔՊ վարչության կազմում ընտրվել են այն մարդիկ, ում ընտրել են կուսակցական պատվիրակները, ամբողջ գործընթացը ուղիղ հեռարձակմամբ բոլորի աչքի առաջ է եղել. սա ամենաժողովրդավարական կուսակցությունն է, որ երբևէ գոյություն է ունեցել ՀՀ-ում՝ իր ներքին և արտաքին գործընթացներով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Խոսելով ՔՊ վարչության կազմի ընտրության և այն մասին, թե ինչո՞ւ առանցքային դեմքերը՝ ի դեմս Արարատ Միրզոյանի և Ալեն Սիմոնյանի չեն հայտնվել վարչության կազմում, Հարությունյանն նկատեց, որ Արարատ Միրզոյանը առաջադրվածների մեջ չի եղել, իսկ թե ինչու, պետք է իրեն հարցնել:

«Ընտրության արդյունքներն արտացոլում են այն իրավիճակը, որ կա կուսակցության գործունեության առումով»,-ասաց նա:

Անդրադառնալով ՔՊ վարչության նախագահի պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրվելուն, Արայիկ Հարությունյանն ասաց. «Ժողովրդավարական գործընթացները ՀՀ-ում հասել են այն մակարդակի, որ մենք այլևս մեկ անձի իշխանության հաստատման վտանգներ չունենք։ Սա շատ ընդունված ձև է ամբողջ աշխարհում, շատ քիչ երկրներում է այլ կերպ, խորհրդարանական կառավարման համակարգի զարգացման առումով սա նույպես կարևոր քայլ էր»:

  • Կիսվել: