ՔՊ-ն 3264 ձայն կեղծել է․ Վարդան Ղուկասյան
ՔՊ-ն 3264 ձայն կեղծել է։ Այդ մասին ահազանգում է Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Կոմունիստական կուսակցության» կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։