կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայկ Մարությանը առաջարկեց Ավագանի անցած ընդդիմադիրներին կամ ընտրել իրեն առանց կոալիցիա կազմելու, կամ գնալ նոր քաղաքային ընտրությունների․ Տեսանյութ

Հայկ Մարությանը առաջարկեց Ավագանի անցած ընդդիմադիրներին կամ ընտրել իրեն առանց կոալիցիա կազմելու, կամ գնալ նոր քաղաքային ընտրությունների․ Տեսանյութ

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը քիչ առաջ հանդես եկավ երկու առաջարկներով՝ ուղղված Երևանի Ավագանի անցած 3 ընդդիմադիր ուժերին։
 
Մարությանը առաջարկեց նրանց կամ ընտրել իրեն քաղաքապետ, որպես առավելագույն ձայներ հավաքած թեկնածուի՝ ընդ որում առանց նախապայմանների և կոալիցիա կազմելու, որովհետև, ըստ նրա, այդ ուժերը կոալիցիա կազմելու համար ունեն գաղափարական խոչընդոտներ։
 
Կամ գնալ Ավագանու նոր ընտրությունների։ Ըստ նրա՝ նոր ընտրությունների գնալու համար ընդամենը պետք է չմասնակցել առաջին նիստին և չընտրել քաղաքապետ և նորընտիր Ավագանին ինքնըստինքյան կլուծարվի։
 
Մարությանը հավելեց, որ այս առաջարկները քննարկվել և ընդունվել են «Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի Ավագանու ֆրակցիայի նիստում միաձայն։
 
 
 

  • Կիսվել: