ՔՊ խմբակցության նիստին քննարկվել են ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցերը
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այս մասին տեղեկացնում է խմբակցությունը:
Քննարկվել են հունիսի 17-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:
Նշենք, որ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց: