շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 ՔՊ-ի ընտրությունը կանգնել է Տիգրան Հակոբյանի վրա․ «Հրապարակ»

ՔՊ-ի ընտրությունը կանգնել է Տիգրան Հակոբյանի վրա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ն ուրբաթ օրը քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համալրման հարցը եւ որոշել ներկայացնել ՀՌՀ գործող նախագահ Տիգրան Հակոբյանի թեկնածությունը։ Սեպտեմբերին լրանում է նրա՝ ՀՌՀ անդամության ժամկետը․ նա ընտրվել է 2016-ի սեպտեմբերին՝ Սերժ Սարգսյանի ժամանակ: 2019-ին ՀՌՀ նախագահ է դարձել եւ կատարել իշխանությունների բոլոր հանձնարարությունները։ Հակոբյանին ընտրելու է ԱԺ-ն։

ՔՊ-ն առաջիկա օրերին կառաջադրի Հակոբյանի թեկնածությունը, ապա արտահերթ նիստում կընտրի նրան։ Ի դեպ, ՔՊ-ում տրտնջում են, որ մինչեւ հուլիսի կեսերը, չի բացառվում՝ վերջը, խորհրդարանում պետք է լինեն, քանի որ արտահերթ նիստեր պետք է հրավիրվեն՝ կիսատ մնացած նախագծերն անցկացնելու համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

  • Կիսվել: