հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՔՊ-ի քաղաքական ժողովի առաջին նիստը կանցկացվի Ջերմուկում

ՔՊ-ի քաղաքական ժողովի առաջին նիստը կանցկացվի Ջերմուկում

Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից:

Նշվում է, որ քննարկվել է Վարչության նախորդ նիստում կայացված մի շարք որոշումների կատարման ընթացքը, որոշվել է կուսակցության Քաղաքական ժողովի առաջին նիստը անցկացնել դեկտեմբերին՝ Ջերմուկ քաղաքում:  

Որոշվել են Վարչության նախագահի տեղակալների համակարգման ոլորտները. տեղակալների նշանակումը տեղի կունենա առաջիկա նիստերից մեկում: Քննարկվել եւ լրամշակման է ուղարկվել կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը: 

Նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել Գյումրիի եւ Սպիտակի ավագանիների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների գործունեության վերաբերյալ: 

Օրակարգում ընդգրկված են եղել նաեւ աշխատակարգային հարցեր:

  • Կիսվել: