չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ՔՊ-ի մեջ էլ որոշակի խոսակցություն կա, պարտադիր չէ, որ դա հրապարակայնորեն ասվի. Դանիելյանը՝ իմփիչմենտի մասին

ՔՊ-ի մեջ էլ որոշակի խոսակցություն կա, պարտադիր չէ, որ դա հրապարակայնորեն ասվի. Դանիելյանը՝ իմփիչմենտի մասին

Իմփիչմենտի գերծընթացը շարունակվում է։ Այս ընթացքում բազմաթիվ մարդիկ են մոտեցել, ովքեր ՔՊ-ականների բարեկամներն են, մոտ ազգականներն են, իրենց ընտանքիներ մուտք, ելք ունեցող մարդիկ են, որոնք ասել են, որ հանդիպումներ են ունեցել և որոշակի ինֆորմացիաներ են մեզ փոխանցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մարդիկ կան, ովքեր իրենց մեջ խոսակցություն ունեն, մարդիկ կան, որոնք հասկանում են, որ սա հնարավորություն է իրենց համար։

Հիմա ստեղծված է այնպիսի իրավիճակ, որն իշխանությունների ներսում բազմաթիվ խնդիրներ է առաջացնում։ Ամեն օր տարբեր արձանագրումներ ենք անում։ Երեկ ասել եմ, որ Եվրոխորհրդարանի պատգամավորները դատապարտել են այս ամենը։ Դրսում էլ են պրոցեսներ գնում, տարբեր երկրներում էլ, ինչը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։

Բոլորից շատ մենք ենք ուզում, որ շարժումը շատ արագ հասնի իր նպատակին, և Փաշինյանն իշխանության չլինի»:

Դանիելյանը հավելեց նաև, որ իրենցից կախված ամեն բան անելու են. «Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, և մենք մեր նպատակներին հասնելու ենք։ Օրակարգում իմփիչմենտի գործընթացն է։ Որ ասում ենք՝ ՔՊ-ի մեջ էլ որոշակի խոսակցություն կա, պարտադիր չէ, որ դա հրապարակայնորեն ասվի, դա գործընթաց է, որը տեղի է ունենում, և պիտի որ իր արդյունքը տա։ Այլ գործիքակազմեր կան, որոնք կկիրառվեն»:

  • Կիսվել: