երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՔՊ-ականը՝ առանց իրենց Վարդենիսի ավագանու նիստ անցկացնելու մասին

ՔՊ-ականը՝ առանց իրենց Վարդենիսի ավագանու նիստ անցկացնելու մասին

Վարդենիսի ավագանու ՔՊ-ական անդամներին ոչ ոք, այդ թվում աշխատակազմի ղեկավարը չի տեղեկացրել, որ ընդհանտված նիստից հետո այսօր տեղի է ունենալու եւս մեկ նիստ. Մենք՝ ՔՊ-ի 12 անդամներս կողքի սենյակում նստած ենք եղել, սա համարում ենք դավադրություն, հանցավոր գործունեություն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 30-ին Վարդենիսի քաղաքապետարանում հայտարարեց ավագանու ՔՊ-ական անդամ Նաիրա Մանուչարյանը:

Նշենք, որ այս պահին Վարդենիսի ավագանու ընդդիմադիր երկու խմբակցությունները առանց ՔՊ-ի նիստ են հրավիրել եւ փորձում են համայնքի ղեկավար ընտրել իրենց թեկնածուին:

«Դուք իրավունք չունեք առանց մյուս քաղաքական  ուժի անցկացնել առաջին նիստը, երբ այց ուժը չի հրաժարվել առաջին նիստից: Այդ ուժի բոլոր անդամներն այստեղ են, բացի Արամ Մելքոնյանից: Նրանց խաբելով ասել են, որ հաջորդ նիստը լինելու է հունվարի 3-ին»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր Վարդենիսի ավագանու անդրանիկ նիստն էր, սկզբում քվորում ապահովվեց, սակայն միջադեպ եղավ համայնքապետի պաշտոնակատարի, Քավագանու ՔՊ-ական անդամ Արամ Մելքոնյանի եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամների միջեւ, որից հետո ոստիկանություն հրավիրվեց, փորձեցին բերման ենթարկել «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամներին:

  • Կիսվել: