երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՔՊ-ականները կգործուղվեն Մոսկվա

ՔՊ-ականները կգործուղվեն Մոսկվա

Հ ազգային ժողովի պատվիրակությունը հունվարի 31-ին կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովների (կոմիտեների) նախագահների խորհրդակցությանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
 
«2023 թվականի հունվարի 31-ից փետրվարի 1-ը Մոսկվա կգործուղվեն Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը և Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը»,– ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: