ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՔՊ–ականները հանդիպում են Արցախի նախագահի հետ

ՔՊ–ականները հանդիպում են Արցախի նախագահի հետ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պահին հանդիպում է ունենում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` իշխանական պատգամավորները ցանկացել են անձամբ Հարությունյանից պարզել, թե Արցախում ինչ իրավիճակ է սահմանային, սոցիալական ու քաղաքական առումով:

Բանն այն է, որ տևական ժամանակ է, ինչ Արցախում ընդդիմությունը պահանջում է՝ արտահերթ ընտրություններ կայանան, տարբեր սոցիալական հարցեր այդպես էլ չեն լուծվում, ինչի համար ՔՊ-ականները հանդիպում են նախաձեռնել:

Հավելենք, որ դեռևս օգոստոսի 9-ին էլ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հանդիպում էր ունեցել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ:

 

  • Կիսվել: