ՔՊ-ականներն ու, ցավոք, նաև ՊՆ-ն վերջին շրջանում Ադրբեջանի փոխարեն արդարանում են. Մամիջանյան
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը հիշեցրեց, որ ժողովրդին առաջինը վախեցնողը հենց Նիկոլ Փաշինյանն է եղել:
«Մոտավորապես մեկ տարի առաջ շրջում էր Տավուշի գյուղերով և մեր քաղաքացիներին, հայրենակիցներին վախեցնում պատերազմով»,- Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց նա:
«Ես երբեք չեմ դադարի զարմանալ ՔՊ-ականների ունակությունների վրա՝ Ադրբեջանի փոխարեն «կռուտիտ» լինելու ունակությանը: Այսինքն՝ այն հայտարարությունները, որոնք սովորաբար Ադրբեջանն է տարածում՝ զինվորներն անկարգ են, թիրախային չեն, օդ են կրակում: ՔՊ-ականներն ու, ցավոք, նաև ՊՆ-ն վերջին շրջանում Ադրբեջանի փոխարեն արդարանում են»,-նշեց նա: