ՔՊ-ականի նմամ համեմատություն մեկ էլ արել է Ալիևը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրելով ֆшշիզմի մեջ. Վարդանյան
«Երեկ այստեղ իշխանական պատգամավորներից մեկը Համաշխարհային պատերազմից հետո ֆաշիստական Գերմանիայի և ճապոնիայի գերիներին համեմատեց Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների հետ։ Այդպիսի համեմատություն և գնահատական մեկ էլ արել է Ալիևը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրելով ֆաշիզմի մեջ»,- ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, Արցախից բռնագաղթած Արեգա Հովսեփյանին հարցրեց «Հասյատ» խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը։
Նա նկատեց, որ ՔՊ-ականների մեծամասնությունը գիտեն,որ արցախցիները իրենց հողում պայքարել են ազատության և ինքնորոշման համար։
«Արցախցիները կռվել են այն ժամանակ, երբ ադրբեջանցիներն ագրեսիայի են դիմել Արցախի նկատմամբ»,-ասաց Վարդանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը Արեգա Հովսեփյանին հարցրեց, թե չի՞ կարծում, որ ՔՊ-ականները իրենց արադարացնելու համար հաճախ անցնում են մարդկայնության, անմեղսունակության բոլոր սահմանները։
«Համեմամտել Ֆաշիզմի շարքերում կռվածներին և իրենց երկրի ազատության համար կռվածներին, ուղղակի ամենավերջին անմեղսունակությունն է, կամ ավելի շատ վատ բաՆ»,- հայտարարեց Վարդանյանը։
Արեգա Հովսեփյանը նշեց, որ հենց դա է սկզբունքային, արժեհամակարգային տարբերությոնը, որը կա ընդդիմության և իշխանության միջև։


