երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՔՊ-ական պատգամավորը վստահեցնում է՝ Սյունիքոմ այլևս դիրքեր չեն զիջվելու

ՔՊ-ական պատգամավորը վստահեցնում է՝ Սյունիքոմ այլևս դիրքեր չեն զիջվելու

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանից լրագրողն այսօր հետաքրքրվեց՝ երաշխավորո՞ւմ են, որ որևէ դիրք Սյունիքում այլևս ադրբեջանցիներին չի զիջվելու։

Լրագրողը նշեց՝ լուրեր կան, թե Սյունիքի մարզում դարձյալ դիրքեր են զիջվելու։

Արմեն Խաչատրյանն ասաց, թե առաջին անգամ է լսում նման տեղեկության մասին. նա դիմեց ԱԱԾ-ին, որ ստուգում իրականացվի այս փաստի առթիվ։

ՔՊ-ական պատգամավորը վստահեցրեց՝ ամեն ինչ անելու են, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն ապահովվի։

«Այո, երաշխավորում ենք, ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովվի, այո, ամեն ինչ, պետք լինի՝ մեր կյանքն ենք տալու», - հայտարարեց Խաչատրյանը։

  • Կիսվել: