ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քոչարյանը՝ ընտրություններում «Հայաստան» դաշինքի պարտության պատճառների մասին

Քոչարյանը՝ ընտրություններում «Հայաստան» դաշինքի պարտության պատճառների մասին

Այսօր երեք հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահա, ՛՛Հայաաստան՛՛ դա.շինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը խոսեց այն մասին, թե ընտրություններում ինչու՛ պարտվեց ՛՛Հայաստան՛՛ դաշինքը:

Նա ասաց, որ սա այն հարցն է, որ հուզում է ոչ միայն իրեն, այլեւ շատ-շատերին` եւ հոգեբաններին, եւ՛ քաղաքագետներին, եւ ընդհանրապես՝ մարդկանց, որոնք հետաքրքված են հասարակական կյանքով:

Քոչարյանն ասաց. ՛՛Բայց, այնուամենայնիվ, այստեղ երեք գործոն է որոշիչ եղել:

Առաջինը` դա հին եւ նոր, նաեւ որոշակի դասակարգային երանգներով, հայաստանցի- ղարաբաղցի.... Եւ ասես այդ հինն ու նորն  իրար կպել են, զուտ հասկանալի պատճառներով, եւ եւս մեկ հանգամանք. երբ  մենք ասում էինք՝ արժանապատիվ խաղաղություն, եւ մեր ժողովրդի մի հատվածը, որը հաշտվել է այդ պարտության հետ, այս արժանապատիվ խաղաղության մեջ նույնիսկ վտանգ էր տեսնում, որ այս մարդիկ անելու են ինչ-որ քայլեր արժանապատվությունը վերականգնելու համար, եւ այդ քայլերը կարող են վտանգավոր լինել պատերազմը վերսկսելու տեսանկյունից... Եւ ամենակարեւորը, որ այդ սարսափը մեր ժողովրդի գլխին բերած քաղաքական ուժը այդ սարասափի շահառու է դարձել:

Սա իսկապես, թվում է, անտրամաբանական է, բայց սրա մեջ շատ խորը իմաստ կա, եւ սոցիոլոգիայով զբաղվող մարդիկ կարող են բացատրել ձեզ, թե ինչպես է այս ամենը աշխատում՛՛:

Ըստ ՀՀ երկրորդ նախագահի՝ իրենց դաշինքի նպատակը եղել է ժողովրդին այս շոկային վիճակից հանելը: Նա նշեց. ՛՛Մենք դաշինքով մեր ամբողջ քարոզչության ժամանակ փորձում էինք հույս, հավատ ներշնչել մարդկանց ապագայի հանդեպ: Նման հույս-հավատ ես չէի տեսնում իշխանական այս թեւի մոտ, ուղղակի չկար, ավելի շատ ներքաղաքական լարվածություն էին հրահրում իրենց մուրճերով, փորձում էին սրել այն գործոնները, որոնք կարող էին իրավիճակը փոխել իրենց օգտին, եւ ինչ-որ տեղ կարողացան՛՛:

  • Կիսվել: