հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քոչարյանը ընտրություններում հաղթելու դեպքում կառաջարկի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին վերադառնալ Հայաստան

Քոչարյանը ընտրություններում հաղթելու դեպքում կառաջարկի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին վերադառնալ Հայաստան

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններում հաղթելու դեպքում կառաջարկի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին վերադառնալ Հայաստան։ Այդ մասին Քոչարյանը հայտարարեց ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ։

Կարապետյանի վերադառնալու հավանականության ու կարգավիճակի մասին հարցին ի պատասխան Քոչարյանը պատասխանեց, որ պարբերաբար շփվում է նախկին վարչապետի հետ։

«Ես ափսոսում եմ, որ նա հեռացավ։ Կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, ուղղակի ոչ ճիշտ էր։ Համենայնդեպս, իմ կողմից առաջարկություն կլինի»,-ասաց Քոչարյանը Sputnik Արմենիային, ՌԻԱ Նովոստիին և Ruptly–ին տված հարցազրույցի ժամանակ։

Ճշգրտող հարցին ի պատասխան՝ եղե՞լ է այդ թեմայով քննարկում, նախկին նախագահն առաջարկեց հարցը «փակագծերից դուրս թողնել»։

Նշենք, որ այսօր «Հայաատան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը։ Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: