շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այդ մասին որոշումը քիչ առաջ հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը։

Այդպիսով, նա չբավարարեց Քոչարյանի փաստաբանների երեք միջնորդությունները իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին։ Դատավորը հայտարարեց՝ քանի որ Ռոբերտ Քոչարյանը Իզմիրլյան բժշկական կենտրոնում բուժում է ստանում, հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 19-ին։

  • Կիսվել: