երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քոչարյանը առանց հայկական կողմի համար կորուստների զորքերի հայելային դուրսբերման կիրառման հնարավարություն չի տեսնում

Քոչարյանը առանց հայկական կողմի համար կորուստների զորքերի հայելային դուրսբերման կիրառման հնարավարություն չի տեսնում

Հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման մասին ՀՀ իշխանության առաջարկից տպավորություն է ստեղծվում, որ նրանք չգիտեն՝ ինչպես է անցնում սահմանը, եւ ինչ բնակավայրեր կան այնտեղ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահը ենթադրեց, որ միգուցե իշխանությունն ավելի մանրակրկիտ ծրագիր ունի, սակայն չի հրապարակում։ «Բայց հարց է առաջանում՝ կա՞ արդյոք ծրագիր, թե՞ նրանք դա առաջարկում են՝ ակտիվություն ցուցաբերելու համար։ Ներքին լսարանի համա՞ր է, թե՞ իսկապես իրավիճակի լուծում է»,- նշեց Քոչարյանը։ 

Նրա խոսքով՝ ինքը զորքերի հայելային դուրսբերման առաջարկ ստացել է 1993 թ․ ռազմական գործողությունների ժամանակ։ «Սա ստանդարտ առաջարկ է։ Բայց հիմա չեմ տեսնում, որ այն առանց կորուստների կիրառվում է»,- ասաց Քոչարյանը։

  • Կիսվել: