կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Քոչարյանի պաշտպանը դիմել է Բադասյանին

Քոչարյանի պաշտպանը դիմել է Բադասյանին

Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, պաշտպան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից կարգապահական խախտում թույլ տալու վերաբերյալ՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ հարուցել, տեղեկացնում է Քոչարյանի փաստաբանական թիմը:

Հիշեցնենք, որ 2019թ․ հունիսի 25-ին դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերացնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը և կիրառել կալանավորումը։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ դատավոր Ա․ Դանիելյանը բեկանել էր «ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» առաջին ատյանի դատարանի որոշումը։

  • Կիսվել: