կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Քոչարյանի գրասենյակից չեն պատասխանում՝ ինչպես է կազմվել մտավորականների ցանկը

Քոչարյանի գրասենյակից չեն պատասխանում՝ ինչպես է կազմվել մտավորականների ցանկը

Հայաստանի և ՌԴ մշակույթի ավելի քան 60 գործիչներ հանդես էին եկել հայտարարությամբ, որով կոչ էին արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ փոխելով նրա խափանման միջոցը։

Սակայն հայտարարության տարածումից մի քանի ժամ անց, տարբեր լրատվամիջոցների հետ զրույցներում մեծ թվով գործիչներ հայտարարեցին, թե իրենք տեղյակ չեն՝ ինչպես է իրենց անունը հայտնվել այդ ցանկում:

InfoPort.am-ը փորձեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվել՝ ինչ պայմաններում և ինչպե՞ս է կազմվել մտավորականների ցուցակը, սակայն մեր հեռախոսազանգերին Սողոմոնյանը չէր պատասխանում:

Հիշեցնենք՝ երեկ տարածված հայտարարության ներքո ստորագրել էին վաստակավոր, ժողովրդական արտիստներ, գրողներ, երաժիշտներ, դերասաններ, ռեժիսորներ:

  • Կիսվել: