ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քոչարյանի աջակիցները ստորագրահավաք են անցկացրել Սյունիքում

Քոչարյանի աջակիցները ստորագրահավաք են անցկացրել Սյունիքում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած ստորագրահավաքն այսօր շարունակվել է Սյունիքում:

Քոչարյանի աջակիցների նախաձեռնած «Հաղթանակ» շարժման ներկայացուցիչներն այսօր եղել են Գորիսում ու Կապանում, որտեղ ստորագրահավաք են անցկացրել՝ ի աջակցություն Ռ. Քոչարյանի:

Նրանք նշել են, որ իրենց շարժման կարգախոսն է՝ «միացում»։

Ըստ մասնակիցների՝ Հայաաստանն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, այդ իսկ պատճառով իրենք շրջում են մարզերում և մարդկանց կոչ անում միանալ իրենց նախաձեռնությանը:

Նրանք նշեցին, որ այսօր Հայաստանում գործում են օտար երկրների գործակալներ, մասնավորապես՝ «Սորոսի» գրասենյակը, որը, ըստ Քոչարյանի աջակիցների, փորձում է մեր երկրում քաոս ստեղծել եւ երկիրը տանել առճակատման:

Հիշեցնենք, որ ստորագրահավաքի գործընթացը սկսվել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ Նախաձեռնության անդամներն արդեն հասրել են լինել Չարենցավանում, Աբովյանում, Գավառում, Սեւանում:

Նշենք նաև, որ նույնատիպ ստորագրահավաք սկսվել է Արցախում՝ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի կողմից:

  • Կիսվել: