երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քոչարյանի աջակիցներն ինձ հաղորդագրություններ են ուղարկում՝ ասելով, որ Քոչարյանն ինձ մորթելու է. Արման Բաբաջանյան

Քոչարյանի աջակիցներն ինձ հաղորդագրություններ են ուղարկում՝ ասելով, որ Քոչարյանն ինձ մորթելու է. Արման Բաբաջանյան

Ռոբերտ Քոչարյանին աջակցող մոտ հարյուրի հասնող մեր հայրենակիցներ շուրջ երկու ժամ է մահվան սպառնալիքներով ռուսական և ուկրաինական հեռախոսահամարներից բացառապես ռուսերենով և ռուսատառ հայերենով հաղորդագրություններ են ուղարկում տարբեր հավելվածներում գրանցված իմ անձնական հեռախոսահամարին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա նշել է. ՛՛Հաղորդագրությունների վերջում ասվում է, որ շուտով Քոչարյանը գալու է իշխանության և մորթելու է ինձ: Պարզվում է, որ մորթվողների ցուցակում հինգերորդն եմ:

կակայա դասադա...

Որպես հանրային գործիչ շարունակելու եմ բացառապես հանրային տիրույթում հաղորդակցվել քաղաքացիների հետ:

Քոչարյանը և նրան սպասարկող պսևդոքաղաքական խմբակներն ու զինված բանդաները չեն կարող լռեցնել ճշմարտության ձայնը:

Ոչ մի օր չեմ լռելու, ոչ մի վայրկյան չեմ դադարելու խոսել ճշմարտության մասին ինչ գին էլ, որ վճարելու լինեմ դրա դիմաց՛՛:

 

  • Կիսվել: