հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Քննարկվում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիանա Մանուկյանի թեկնածությունը

Քննարկվում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիանա Մանուկյանի թեկնածությունը

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիանա Մանուկյանի թեկնածությունը: Նրան խոհրդարանում ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը:

Լիանա Մանուկյանը ծնվել է 1981 թվականին Վայքում։ 2004-ին ավարտել է Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ մանկավարժ-հոգեբանի մասնագիտությամբ, «իրավաբանական հոգեբան» որակավորմամբ։

1999-2001 թթ․ և 2007-2013 թթ․ աշխատել է Վայոց ձորի մարզի Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի հաշվապահ։ 2011-2012 թթ․՝ «Նանա-Լուսինե» ՍՊԸ-ի հաշվապահ, 2013-2015 թթ․՝ «Տանդեմ Փեյմինթս» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ, 2015 թ․ մայիս-հուլիս՝ «Իդրամ» ՍՊԸ-ի ավագ հաշվապահ։ 2015-2016 թթ․՝ «Էքսպորտ Ֆայնենս» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ավագ հաշվապահ, 2016 թ․ մարտ-հունիս՝ նույն ընկերության վերստուգող, 2016-2020 թթ․՝ նույն ընկերության գլխավոր հաշվապահ։ 2016-2023 թթ․՝ համատեղության կարգով «Առաջին ֆակտորինգային ընկերության» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ։

2017-2026 թթ․ աշխատել է «Արարատ-Արմենիա ֆուտբոլային ակումբ» ԲԲԸ-ի ֆինանսական տնօրեն, 2020-2026 թթ․՝ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն։ 2021-2026 թթ․ աշխատել է «ՏԵՔՍ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն։ 2025-2026 թթ․ աշխատել է «Կասադ Էներգո Սերվիս» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն։

2025 թ․ հիմնադրել է և մինչև 2026 թվականի ապրիլ նախագահել է «Հայուհի» կանանց կենտրոն ՀԿ-ն։

Ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված՝ հետևյալ պաշտոններում աշխատելու որակավորման վկայականներ՝ դրամային (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության ղեկավար, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարի պաշտոնում աշխատելու համար, վարկային կազմակերպության վերստուգող, վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահ։

Նշենք, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը, սակայն փակ քվեարկության արդյունքում նա չէր ընդունվել այս պաշտոնում:

  • Կիսվել: