ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Քննարկվել են թվային տեխնոլոգիաների, նորարարության և տեխնոլոգիական կրթության ոլորտներում Հայաստան-Հունաստան համագործակցության զարգացման հնարավորությունները

Քննարկվել են թվային տեխնոլոգիաների, նորարարության և տեխնոլոգիական կրթության ոլորտներում Հայաստան-Հունաստան համագործակցության զարգացման հնարավորությունները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի թվային կառավարման նախարարի տեղակալ Քրիստոս Դերմենձոպուլոսի հետ։

Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են թվային տեխնոլոգիաների, նորարարության և տեխնոլոգիական կրթության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Միաժամանակ անդրադարձ է եղել երկու երկրներում բարձր տեխնոլոգիաների ոլորտում համատեղ նախաձեռնություններով հանդես գալու և նման միջոցառումներին մասնակցության հարցերի շուրջ։

Երկկողմ կարևորել է Հայաստանի և Հունաստանի միջև բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիրը՝ որպես համագործակցության հենք, որը ստորագրվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունաստան կատարած պետական այցի շրջանակում 2026 թ. փետրվարին։

  • Կիսվել: