շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Քննարկվել են Սիլեզիայի վոյեվոդության և Հայաստանի մարզերի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները

Քննարկվել են Սիլեզիայի վոյեվոդության և Հայաստանի մարզերի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները

Հուլիսի 11-ին Լեհաստանում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը Լեհաստանի Սիլեզիա վոյեվոդություն այցելության շրջանակում Կատովիցե քաղաքում հանդիպում է ունեցել Սիլեզիայի վոյեվոդա (նահանգապետ) Մարեկ Վույչիկի և Սեյմիկի խոսնակ (տեղական ինքնակառավարման խորհրդարանի նախագահ) Յացեկ Յարցոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Սիլեզիայի, Ներքին Սիլեզիայի, Օպոլեի և Մալոպոլսկե նահանգներում ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը (հյուպատոսական շրջանի կենտրոնը՝ Զաբժե): Այս մասին տեղեկացնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։
 
Քննարկվել են Սիլեզիայի վոյեվոդության և Հայաստանի մարզերի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունը։
 
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան, Հայաստան-Եվրոպական Միություն օրակարգին վերաբերող հարցերի, դեսպան Արզումանյանը ներկայացրել է Հայաստանի արտ

  • Կիսվել: