երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Քննարկվել են Կառավարության հանրային հաղորդակցության կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են Կառավարության հանրային հաղորդակցության կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դե Ուիթին:

Հանդիպմանը քննարկվել են Կառավարության հանրային հաղորդակցության կարողությունների զարգացմանն ու շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել են Կառավարության ռազմավարական հաղորդակցության դպրոցի ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված ծրագրերի շուրջ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՄՀԻ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դե Ուիթը պայմանավորվածություն են ձեռք բերել հանրային հաղորդակցության ոլորտում իրականացվող բարեփոխումների կյանքի կոչման գործում հետագա համատեղ քայլերի կապակցությամբ:

  • Կիսվել: