երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Քննարկվել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման քայլերը

Քննարկվել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման քայլերը

Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի տեղակալ գերապայծառ Միրոսլավ Վախովսկիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման հետագա քայլերը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը: Նախարարի տեղակալը բարձր է գնահատել այս ուղղությամբ Սուրբ Աթոռի կողմից ցուցաբերվող հետաքրքրությունը և խաղաղության հաստատման վերաբերյալ կոչերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության խնդիրների շուրջ, ներառյալ՝ մշակութային ժառանգության պահպանման և հումանիտար հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: