չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քննարկվել են Հայաստանի և Սիրիայի խորհրդարանների միջև կապերի զարգացման հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Սիրիայի խորհրդարանների միջև կապերի զարգացման հարցեր

2023թ. ապրիլի 6-ին Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի (խորհրդարանի) նախագահ Համուդե Սաբբաղի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սիրիայի խորհրդարանների միջև կապերի զարգացմանն և ընդլայմանն առնջվող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջխորհրդարանական ամենատարբեր հարթակներում հայ և սիրիացի խորհրդարանականների համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:
 
Հանդիպման ընթացքում դեսպան Գևորգյանը խորհրդարանի նախագահին ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման արդյունքում Արցախի ստեղծված հումանիտար ճգնաժամը: Մտքեր են փոխանակվել Սիրիա-Թուրքիա հարաբերությունների և դրանցում վերջին զարգացումների շուրջ:
 
Պարոն Համուդե Սաբբաղը պատրաստակամություն է հայտնել ամենասեղմ ժամկետներում Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակությանն Սիրիա այցելելու հրավեր հղելու առթիվ: Հանդիպմանը մասնակցել են Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Լուսի Իսքենյանը և ՀՀ դեսպանության խորհրդական Վարդան Ադամյանը:

  • Կիսվել: