երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Քննարկվել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

Քննարկվել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ պետական քարտուղար Անդրեյա Մետելկո-Զգոմբիչի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ ներկայացնելով ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ նախագիծը»: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում ԵՄ շրջանակներում փոխգործակցությունը:

  • Կիսվել: