հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Քննարկվել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզի» իրականացմանն ուղղված հետագա քայլերը

Քննարկվել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզի» իրականացմանն ուղղված հետագա քայլերը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայ-ֆրանսիական համագործակցության համակարգող Ֆլորանս Պրովանդիեին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա բազմաոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզի» իրականացմանն ուղղված հետագա քայլերին և ապակենտրոնացված համագործակցության հեռանկարներին:
 
Զրուցակիցները նախանշել են երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացմանը և թիրախային ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը:
 

  • Կիսվել: