երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Քննարկվել են Բելառուսում ՀՀ-ի և ՌԴ-ի դեսպանությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են Բելառուսում ՀՀ-ի և ՌԴ-ի դեսպանությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

2022թ․ փետրվարի 14-ին Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում կայացավ դեսպան Ռազմիկ Խումարյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Բորիս Գրիզլովի հետ, հայտնում են Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից:

՛՛Ծավալված անկեղծ զրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի։

Առանձին անդրադարձ արվեց արցախյան հիմնահարցին և դրա համատեքստում՝ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված ՌԴ ջանքերին։

Դաշնակից երկու պետությունների դեսպանները քննարկեցին նաև Բելառուսում Հայաստանի և Ռուսաստանի դեսպանությունների միջև համագործակցությանն ու աշխատանքային սերտ շփումներին առնչվող հարցեր՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: