չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
 Քննարկումը ծավալուն է եղել, հեշտ չէր. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել եռակողմ հանդիպումից

Քննարկումը ծավալուն է եղել, հեշտ չէր. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել եռակողմ հանդիպումից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել երեկ Բրլուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից։

Նրա խոսքով. «Բրյուսելում քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ, բայց ես ուզում եմ նաև արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ և պիտի շարունակեն մնալ այնպիսին ինչի մասին ես հայտարարել եմ» 

Փաշինյանը շեշտեց՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը. «Եվ այստեղ էլ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։ Մենք պետք է բոլորս հասկանանք, որ դա հեշտ չէ և պարզ չէ, և հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն»։

Նրա խոսքով, պետք է շարունակել հետևողական աշխատանքը. «Անհրաժեշտություն է, և ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական և համապարփակ խաղաղություն»։

Փաշինյանն ասաց, որ մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա։ 

Հիշեցնենք՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին:

Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: