ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Քննարկումների ժամանակ բարձրացվել են տարբեր խնդիրներ, և պետքարտուղար Բլինքենը կխոսի դրանց մասին. Միլլեր

Քննարկումների ժամանակ բարձրացվել են տարբեր խնդիրներ, և պետքարտուղար Բլինքենը կխոսի դրանց մասին. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչ վերաբերմունք ունի ԱՄՆ կառավարությունը ՀՀ բարձրացրած մարդասիրական հարցերի, մասնավորապես` Ադրբեջանի կողմից դեպի Լեռնային Ղարաբաղ էլեկտրամատակարարման և գազի մատակարարման, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքի և սննդի մատակարարումների դադարեցման վերաբերյալ, ասել է.
 
«Ձեր նշած կոնկրետ հարցին չեմ կարողանա պատասխանել: Սակայն կնշեմ, որ քննարկումների ժամանակ բարձրացվել են տարբեր խնդիրներ: Եվ այդ ամենի մասին պետքարտուղար Բլինքենը կխոսի ավելի մանրամասն»:

  • Կիսվել: