կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Քննարկում ենք բոլոր տարբերակները. Փաշինյան-Ալիև հանդիպումը կարող է լինել Պետերբուրգում, Բրյուսելում. Գրիգորյան

Քննարկում ենք բոլոր տարբերակները. Փաշինյան-Ալիև հանդիպումը կարող է լինել Պետերբուրգում, Բրյուսելում. Գրիգորյան

Հայաստանը քննարկում է բոլոր տարբերակները: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԽ քաչտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մինչեւ տարեվերջ կկազմակերպվի Փաշինյան-Ալիեւ հանդիպում:

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունից հետո, որ չեղարկում է Բրյուսելի հանդիպումը, որոշակի խնդիրներ են ստեղծել: Հայաստանը շարունակում է դիտարկել հնարավոր հանդիպումը, դա կարող է լինել Սանկտ-Պետերբուրգում, կարող է լինել Բրյուսելում կամ որեւէ այլ տեղ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիեւը շաբաթներ առաջ հայտարարեց, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը ՀՀ ղեկավարի հետ տեղի չի ունենա, քանի որ Հայաստանը պնդում է, որ այդ հանդիպմանը նախկինի պես ներկա լինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

  • Կիսվել: