հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Քննարկեցինք երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները․ հայ խորհրդարանականները Անդորրայում են

Քննարկեցինք երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները․ հայ խորհրդարանականները Անդորրայում են

Սեպտեմբերի 26-ին Անդորրա կատարած աշխատանքային այցի շրջանակում գործընկերներիս՝ Տաթևիկ Գասպարյանի և Էմմա Պալյանի հետ այցելեցինք Անդորրայի Իշխանապետության խորհրդարան։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
 
«Այցի ընթացքում հանդիպեցինք խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգին, ում ուղեկցությամբ շրջայց կատարեցինք խորհրդարանում և ծանոթացանք դրա պատմությանը ու օրենսդրական փորձին։
 
Հանդիպեցինք նաև Անդորրայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին։ Քննարկեցինք երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավոր ուղիները, ինչպես նաև անդրադարձանք Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված Խաղաղության հռչակագրին, տարածաշրջանային անվտանգությանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի»,-նշել է նա։

  • Կիսվել: