ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՔԿՀ-ներում խուճապ չկա, հակահամաճարակային վիճակը լիովին վերահսկելի է․ Ռուստամ Բադասյան

ՔԿՀ-ներում խուճապ չկա, հակահամաճարակային վիճակը լիովին վերահսկելի է․ Ռուստամ Բադասյան

ՔԿՀ-ներում խուճապ չկա, հակահամաճարակային վիճակը լիովին վերահսկելի է։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը; 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ազգային ժողովում այսօր առիթ եղավ անդրադառնալու քրեակատարողական հիմնարկներ կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը կանխելու նպատակով իրականացվող միջոցառումներին։ Այդ համատեքստում տեղեկացնեմ, որ ՔԿՀ-ներում խուճապ չկա, հակահամաճարակային վիճակը լիովին վերահսկելի է։ ՔԿՀ-ներում պահվող անձանց և աշխատակիցների շրջանում ըստ անհրաժեշտության անցկացված բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական։

Այսպիսով, այս պահի դրությամբ մտահոգվելու որևէ առիթ չկա, և, չնայած դրան, ամենօրա ռեժիմով կատարվում են կանխարգելիչ բնույթ կրող բոլոր հնարավոր միջոցառումները»,- գրել է նախարարը։

Նշենք, ԱԺ նիստի ընթացքում Ռուստամ Բադասյանը հարցը պարզաբանել է պատգամավոր Անի Սամսոնյանի խնդրանքով։

  • Կիսվել: