ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Սուրբ Ղազար կղզու հայկական ձեռագրերի հավաքածուն

Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Սուրբ Ղազար կղզու հայկական ձեռագրերի հավաքածուն

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, սոցիալական ցանցի իր շուրջ 355 միլիոն հետևորդներին ցուցադրել հայկական ժառանգությունը:

Քարդաշյանն «Ինստագրամ»-ի իր էջի «սթորի» բաժնում տեղադրել է լուսանկարներ:

Լուսանկարներից մեկը նա մակագրել է՝ «Վենետիկի հայկական կղզին»:

Հեռուստաաստղը ցուցադրել է հայկական արտեֆատկներ, հայերեն ձեռագրեր, հայկական ձեռագրերի և փաստաթղթերի 3-րդ ամենամեծ հավաքածուն:

 

  • Կիսվել: