շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քի Վեստում քննարկվել է Լեռնաին Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը միավորելու հարցը․ Բագրատ Միկոյան

Քի Վեստում քննարկվել է Լեռնաին Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը միավորելու հարցը․ Բագրատ Միկոյան

Ի՞նչ կարող եմ ասել, այդ մարդը, ինչպես միշտ, այս հերթական անգամն էլ ստում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում ի պատասխան պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Քի Վեստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակը Ադրբեջանի կազմում:

«Քի Վեստում չի քննարկվել Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակը Ադրբեջանի կազմում, ճիշտ հակառակը՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի միավորումը Հայաստանի Հանրապետության հետ:  Եվ հնարավոր է, հենց այդ պատճառով Հեյդար Ալիևը վերջին պահին հրաժարվել է այն ստորագրելուց»,-նշել է նա:

  • Կիսվել: