շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քեզ թվում է՝ Նիկոլը 4 տարի մնալո՞ւ է․ Սաղաթելյան

Քեզ թվում է՝ Նիկոլը 4 տարի մնալո՞ւ է․ Սաղաթելյան

Մեր մանդատները ծառայելու են բացառապես հայ ժողովրդին. ամենահեշտը ճանապարհը այսօր մանդատներից հրաժարվելն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Մեր այն բոլոր գործընկերները, որ մանդատները դրել են, անկեղծ հաջողություն եմ մաղթում եւ հույս ունեմ, որ այն նպատակները, որ դրել են, որ առանց մանդատի ավելի անկաշկանդ ու արդյունավետ կպայքարեն, անկեղծ ցանկանում եմ, որ հաջողեն ու ապացուցեն, որ այդ ճանապարհը ճիշտ էր: Ով դուրս է գալիս, իրեն ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք։, բարի բախտ ու հաջողություն:

Մանդատները վայր կդրվեն այն ժամանակ, երբ մանդատը վայր դնելով կնպաստենք շարժման ընդլայմանը: Ամենահեշտը ճանապարհը այսօր մանդատներից հրաժարվելն է եւ ինչ-որ պատճառաբանությամբ պայքարից դուրս գալը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա հավելեց, որ ՀՅԴ-ի տեսակեն այն է, որ ամեն ինչ անելու են, որ ընդդիմադիր դաշտը միասնական լինի. «Այդ մանդատները մեզ անձնապես ոչինչ չեն տալիս: Իսկ թե ինչո՞ւ խորհրդարան չենք գնում, ապա ասեմ՝ խորհրդարան գնալու ենք այն ժամանակ, երբ պետք է լինելու: Մանդատները ծառայելու են բացառապես հայ ժողովրդին: Այսօր այդ հարցը չենք քննարկում, քանի որ որևէ արդյունավետություն շարժմանը չենք հաղորդելու: Մեր սկզբունքը հետևյալն է.անել ամեն ինչ, որպեսզի ընդդիմադիր դաշտը միասնական լինի: Չենք ընդունում ընդդիմադիր դաշտում իրար խփելը, հարվածելը կամ քաղաքական դիրքավորումը: Ճոխություն է  սեփական վարկանիշի հետեւից գնալը: Բոլոր ամբիցիաները պետք է դրվեն մի կողմ, որպեսզի ուժերը համախմբելով կարողանան սրանց դեմ պայքարել»,-ասաց նա:

Հարցին, թե կա՞ն դեպքեր, երբ ընդդիմության շարքերից հեռանում են կամ հարվածում են ընդդիմությանը, նա արձագանքեց. «Հիմա որ ասեմ, վերնագիր եք դնելու: Բոլոր տեղերում կան նման մարդիկ, բայց դա մեզ վրա չի ազդելու:

Հարցին, թե երբ է ի վերջո ընդդիմությունը գնալու ԱԺ, արդյոք առաջիկա 4 տարիներին կհասցնեն գնալ խորհրդարան, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Քեզ թվում է՝ Նիկոլը 4 տարի մնալո՞ւ է: Մենք դուրս ենք եկել կարճ ժամանակում հեռացնելու իշխանությանը: Սխալներ ունեցել ենք, բայց ժողովրդին չենք դավաճանել: Չի ստացվել այս փուլում, բայց վստահաբար ստացվելու է»:

  • Կիսվել: