կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քեզ հետ ենք, Վիեննա. Արցախը համաշխարհային հիբրիդային պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է. ՀՀ վարչապետ

Քեզ հետ ենք, Վիեննա. Արցախը համաշխարհային հիբրիդային պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախը համարում է համաշխարհային հիբրիդային պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծը: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ վստահություն հայտնելով, որ քաղաքակրթությունը պիտի հաղթի:

«Ինձ համար ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ եւ որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։  Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։ Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է եւ առանց չափազանցության՝ այստեղ որոշվում է նաեւ քաղաքակրթության ճակատագիրը։ Քաղաքակրթությունը պիտի՜ հաղթի։  Քեզ հետ ենք, Վիեննա»,-գրել  է ՀՀ վարչապետը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: