երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Քաշքշուկ ոստիկանների և ցուցարարների միջև (տեսանյութ)

Քաշքշուկ ոստիկանների և ցուցարարների միջև (տեսանյութ)

Մելիք Ադամյան փողոցում րոպեներ առաջ ցուցարարների և ոստիկանների միջև հրմշտոց է եղել: Դեպքը եղել այն ժամանակ, երբ ոստիկանները փորձել են բացել փողոցը, որպեսզի կառավարական մեքենաների մուտքն ու ելքն ապահովեն: Սակայն ցուցարարները փորձել են խոչընդոտել, թույլ չտալ, որ ոստիկանները պատնեշ կազմեն: Երկկողմանի գործողությունների հետևանքով ցուցարարների և ոստիկանների միջև հրմշտոց է սկսվել: Ճանապարհը բացելու համար ոստիկանները բերման են ենթարկել ցուցարարների, ինչի արդյունքում հաջողվել է ապահովել կառավարական մեքենաների շարժը:

Տիգրան Մեծի սկզբնամասում կուտակվել է նաև պարեկային ծառայության մեքենաների ավտոշարաշյուն: Տիգրան Մեծի պողոտա-Մելիք Ադամյան փողոցի խաչմերուկին և դրան հարող ճանապարհներին խցանում է առաջացել:

 

 

  • Կիսվել: