չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Քարոզարշավը դադարեցնելու որոշում չկա․ Լենա Նազարյան

Քարոզարշավը դադարեցնելու որոշում չկա․ Լենա Նազարյան

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը դադարեցնելու որոշում չկա, InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք քարոզարշավը դադարեցնելու որոշում կա։

«Քարոզարշավը դադարեցնելու որոշում չկա։ Վարչապետը արձակուրդից է ընդամենը վերադարձել ու անվտանգության նպատակներով մենք էլ չենք հանդիպում մարդկանց հետո», ասաց Նազարյանը։

Այդուհանդերձ, ԱԺ փոխնախագահը չբացառեց օնլայն քարոզարշավ իրականացնելու հնարավորությունը։

«Հնարավոր է՝ որոշվի օնլայն քարոզարշավ անել։ Այսպես ես եմ մտածում, բայց դեռ որոշում չկա», հավելեց ԱԺ փոխնախագահը։

  • Կիսվել: