ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քարոզարշավը չեղարկելու անհրաժեշտություն այս պահին չկա. առողջապահության նախարար

Քարոզարշավը չեղարկելու անհրաժեշտություն այս պահին չկա. առողջապահության նախարար

Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավն այս պահին չեղարկելու անհրաժեշություն չկա։ Այս մասին լրագորղների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է չեղարկել նաև Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը։

«Հանրային առողջությունը մեզ համար ամենակարևորն է, ու եթե տեսնենք, որ հանրային առողջության համար կա որևէ վտանգ, մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած նախկին որոշում, դրա մասին հանրությանը տեղյակ կպահենք, այս պահին դրա անհրաժեշտություն չկա», - ասաց նախարարը։

  • Կիսվել: