ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քարոզարշավով կարողացանք տեղ հասցնել մեր ասելիքը. Թևանյան

Քարոզարշավով կարողացանք տեղ հասցնել մեր ասելիքը. Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքի մասնակիցները երթ են անցկացրել Երեւանի կենտրոնում, որին նախորդել է հանրահավաք Շառլ Ազնավուրի հրապարակում։

Ավելի վաղ Անդրանիկ Թեւանյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով. «Մենք օգոստոսի 23-ից սկսած բազմաթիվ կիլոմետրեր անցանք ու Երևանի բոլոր վարչական շրջաններում շփվեցինք մեր ժողովրդի հետ:

Քարոզարշավով կարողացանք տեղ հասցնել մեր ասելիքը: Հիմա մայրաքաղաքից ակնկալում ենք ակտիվ մասնակցություն ընտրությանը: «Մայր Հայաստանի» հակառակորդը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է:

ՔՊ-ն վերարտադրվելու շանս չունի: Ընտրակեղծիքներին ու հնամաշ «տասովշիկներին» ապավինելը կպայթեցնի նրանց փչած վերջին փուչիկը, թե, իբր, ամեն ինչ ձախողել են, բայց փոխարենը ժողովրդավար են ու ոչ ընտրակեղծարար:

Կոչ եմ անում ակտիվ մասնակցել ընտրությանը և քվեարկել ընդդեմ պատերազմի, պարտության, կորուստների կուսակցության: Քվեարկել հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն Երևանի»:

 

  • Կիսվել: