կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ շատ լավ, իմ էմոցիաները արթնացրել են նաև ժողովրդի էմոցիաները․ Փաշինյան

Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ շատ լավ, իմ էմոցիաները արթնացրել են նաև ժողովրդի էմոցիաները․ Փաշինյան

«Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ շատ լավ և կարծում եմ, որ իմ էմոցիաները արթնացրել են նաև ժողովրդի էմոցիաները»։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյնաը՝ նկատելով, որ այն, ինչ տեսնում ենք իր ընկալմամբ, նման է 2018-ի Թավշյա հեղափոխության պրոցեսներին։

«Եթե 2018-ին արդյունքում մենք հեղափոխությունն անվանեցինք ոչ բռնի, թավաշյա հեղափոխություն, այս անգամ պրոցեսները ես պայմանական անվանում են երեխաների հեղափոխություն, որովհետև երեխաներն են շատ ակտիվ և իրականում իրենք են էս քաղաքական պրոցեսի հիմնական էներգիայի աղբյուրը, ինչը շատ խորհրդանշական է և պարտավորեցնող։

Ես պատկերոցնում եմ Հայաստանը խաղաղ, ինքնիշխան, խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի հետ ստորագրված, վավերացված, սահամանզատումն ավարտված, ճանապարհները բացված և 15 տարի հետո ՀՆԱ-ն իրական արժեքով առնվազն կրկնապատկված։

Այսինքն, ժողովրդավարական, ազատ, անկախ, բարեկեցիկ պետություն, որը պայմանական ասած խաղաղության խաչմերուկն է»,- ասել է վարչապետը։

  • Կիսվել: