ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Քանի մենք խաղաղություն ենք կառուցում Ադրբեջանի հետ, գերիների հարցի ամբողջական լուծումն ավելի հեշտ է դառնում. Միրզոյան

Քանի մենք խաղաղություն ենք կառուցում Ադրբեջանի հետ, գերիների հարցի ամբողջական լուծումն ավելի հեշտ է դառնում. Միրզոյան

Ժամանակն է, որ Ադրբեջանի ամենաբարձր մակարդակում էլ խաղաղության մասին կոչեր հնչեն, դադարեցվի այն խոսույթը, որը սնում է ժողովուրդների վախերը, հավելյալ թշնամանքի գեներացում չլինի։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Անդրադառնալով գերիների վերադարձի հարցին՝ Միրզոյանը նշեց. «Քանի մենք խաղաղություն ենք կառուցում Ադրբեջանի հետ, գերիների հարցի ամբողջական լուծումը ավելի հեշտ է դառնում: Գերիների վերադարձը չի դադարում լինել մեր առաջնահերթությունը»:

Նախարարան անդրադարձավ նաև ԵԱՀԿ ՄԽ լուծարման հարցին և ասաց. «Ադրբեջանի հետ միասնաբար գտնում ենք, որ այդ կառույցները կարող են փակվել, որովհետև դա վերաբերում էր մի հակամարտությանը, որն օֆիցիալ ավարտվեց, այլևս երկու երկների միջև խաղաղություն է»։

Անդրադառնալով այն հարցին, թե ով է վերհսկելու ճանապարհը՝ Միրզոյանը նշեց, որ ամերիկացիները չեն վերահսկելու ու կառավարելու այդ հատվածը։ Վերահսկողությունն ու անվտանգությունն ապահովելը Հայաստանի գործառույթներն են լինելու։

 

  • Կիսվել: