երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանի՝ անվտանգությունից ու ինքնիշխանությունից խոսելը բացարձակապես վախ ներշնչելու փորձեր չէին. Ավինյան

Փաշինյանի՝ անվտանգությունից ու ինքնիշխանությունից խոսելը բացարձակապես վախ ներշնչելու փորձեր չէին. Ավինյան

Ես առաջին օրվանից մինչեւ վերջին օրը, խոսել եմ Երեւանի խնդիրներից, որովհետեւ վստահ եմ, որ այս ընտրությունների կոնտեքստում երեւանցիներին առաջին հերթին հետաքրքրում են այն հարցերը, որոնք կապված են Երեւան քաղաքի հետ, մեր բակերի, մանկապարտեզների, դպրոցների հետ, տրանսպորտի ու աղբահանության հետ: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը ընտրության էր եկել կնոջ եւ դստեր հետ:

«Ես վստահ եմ, որ սրանք այն կարեւոր թեմաներն են, եւ յուրաքանչյուր արդարացում եւ այս թեմաներից շեղվելը ուղղակի կարող է խոսել այն մասին, որ...»,-ասաց Ավինյանը, որը չկարողացավ միտքն ավարտել, քանի որ լրագրողները այլ հարցեր սկսեցին տալ: Նա սպառնաց հեռանալ, եթե իրեն չհարգեն ու չթողնեն պատասխանել:

Հարցին, թե այդ դեպքում ինչու է Նիկոլ Փաշինյանը այս ընտրությունների համատեքստում խոսում անվտանգությունից ու ինքնիշխանությունից, Ավինյանը պատասխանեց. «Որովհետեւ այդ հարցերը երբեք դուրս չեն եկել մեր օրակարգից: Սկսած 1991-ից անվտանգության եւ ինքնիշխանության հարցերը երբեւէ դուրս չեն եկել օրակարգից: Այդ հարցերի մասին բարձրաձայնելը բացարձակապես վախ ներշնչելու փորձեր չէին, իրականության մասին խոսելը շատ կարեւոր էր»:

  • Կիսվել: