երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Քանի դեռ ձեր խմբակցությունում աշխատում է մարդ, որը լրագրող է ծեծել, դուք չեք կարող լրագրողների հետ վարվելակերպ ուսուցանել մեզ. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քանի դեռ ձեր խմբակցությունում աշխատում է մարդ, որը լրագրող է ծեծել, դուք չեք կարող լրագրողների հետ վարվելակերպ ուսուցանել մեզ. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Ձեր արած էս նիստը ֆեյք է, ժողովո՛ւրդ ջան, ֆեյք է, որովհետև ձեր խմբակցության («Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյան - խմբ.) պատգամավորի օգնականը լրագրողի է ծեծել այս շենքում, ու ինքը շարունակում է մնալ պատգամավորի օգնական: Ու դուք եկել, ասում եք՝ իրավապահները պետք է արձագանքեն պարոն Քոչարյանի (ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյան - խմբ.) ասածներին: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ:

«Եթե նույնիսկ ընդունենք, որ վիրավորել է, էդ բառը հանցավորություն չէ: Ամենավատագույն դեպքում լրագրողը կարող է դիմել դատարան, վատագույն դեպքում դա վիրավորանք կարող է ընկալվել: Ինչո՞ւ պետք է իրավապահները արձագանքեն:

Եկել եք այստեղ, նախագիծ եք ներկայացնում, մեջբերումներ է անում զեկուցողը, ասում է՝ ասել է՝ դու լրագրող չես, ես լրագրողների հարցերին եմ պատասխանում: Նույն բառերն ասել են ձեր գործընկեր Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը: Ինչի մի տառ չեք ասել:

Պարո՛ն Մինասյան (ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյան - խմբ), դուք չե՞ք տեսել ձեր խմբակցության ճեպազրույցը: Ինչի՞ նույն բանը չեք արել. որովհետև ֆեյք է այս ամենը: Քանի դեռ ձեր խմբակցությունում աշխատում է մարդ, որը լրագրող է ծեծել, դուք չեք կարող գալ այստեղ, լրագրողների հետ վարվելակերպ ուսուցանել մեզ: Չի կարող նման բան լինել»,- հայտարարեց Վահագն Ալեքսանյանը:

  • Կիսվել: