Քաղաքը ապօրինի կառույցներից մաքրելու աշխատանքները շարունակվում են․ Մարության (տեսանյութ)
Ամփոփենք ապօրինի շինությունների քանդման՝ երեկվա աշխատանքները. հունիսի 23-ին Երեւանի քաղաքապետարանի ստորաբաժանումները, ոստիկանության աջակցությամբ միայն Աջափնյակում ապամոնտաժել են հինգ ինքնակամ շինություն: Այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ շինություններ են քանդվել նաեւ Էրեբունիում, Նոր Նորքում, Դավթաշենում:
Մի շարք դեպքերում կառույցների սեփականատերերը ընդառաջ են գնում՝ սեփական միջոցներով քանդելով ապօրինի կառույցները:
Քաղաքը ապօրինի կառույցներից մաքրելու աշխատանքները շարունակվում են:
Քաղաքապետի հրապարակած տեսանյութն այստեղ։